Բավ է պառակտվել
21-12-2015 14:35

Չինացիները շատ շուտով կարող են երկու երեխա ունենալ

Հավանաբար 2016թ.-ի հունվարի 1-ից Չինաստանում ուժի մեջ կմտնի այն օրենքը, որը թույլ է տալիս երկու երեխա ունենալ։ Հոկտեմբերի վերջին Չինաստանի Կոմկուսի կենտրոնական հանձնաժողովի հինգերորդ ժողովի ժամանակ որոշվել էր չեղյալ հայտարարել «մեկ երեխայի քաղաքականությունը», որը գործում է 1970-ական թթ.-ի վերջից։ «Օրենքը, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի 2016թ.-ի հունվարի 1-ից»,- գրում է Սինհուա գործակալությունը` ներկայացնելով քննարկման դրված օրենքի տեքստը։ Օրենքի նախնական տեքստի համաձայն, արգելվում է սերմնահեղուկի և ձվաբջիջների վաճառքը։ Փոխնակ մայրությունը նույնպես արգելված է։ Իրավախախտումների դեպքում մեղավորներին նույնիսկ քրեական պատիժ է սպառնում։ Չինաստանն առաջին անգամ ծնելիության սահմանափակման միջոցներ է ընդունել 1979թ.-ին` փորձելով սահմանափակել բնակչության կտրուկ աճը։  Սակայն այսօր Չինաստանը նույնպես բախվել է բնակչության ծերացման խնդրին։ Երկրի բնակիչների 13 տոկոսը կազմում են 60 տարեկանից բարձր չինացիները։ Երրորդ տարին շարունակ կրճատվում է երկրի աշխատունակ բնակչության թիվը։