Բավ է պառակտվել
09-03-2015 11:56

Չինաստանը կվերահսկի առցանց առևտուրը երկրում

Չինաստանի կառավարությունը որոշել է խստացնել առցանց առևտրի կարգավորումը երկրում, հայտարարեց երկուշաբթի Չինաստանի Պետխորհրդին կից Արդյունաբերության և առևտրի պետական վարչության ղեկավար Չժան Մաոն: Այդ որոշման առիթն են հանդիսացել առցանց առևտրի միջոցով ապօրինի ապրանքի իրացման դեպքերը: «Առևտրի առցանց հարթակները պետք է կարևորագույն պարտավորություններ ստանձնեն», - հիշեցրեց Չժան Մաոն: Բացի այդ նա խոստացավ այդ ոլորտում նոր օրինագծեր պատրաստել և առցանց խանութների բազա ստեղծել: Հունվարի հրապարակվել են առևտրային առցանց հարթակների ստուգումների արդյունքները: Չինաստանի խոշորագույն առևտրային «Թաոբաո» կայքի ապրանքների մեկ երրորդը համարվել է ապօրինի: Alibaba Group ընկերությունը, որի ստորաբաժանումն է հանդիսանում «Թաոբաո»-ն, բողոքարկել է տվյալ որոշումը: