Բավ է պառակտվել
25-03-2015 11:34

Չինաստանը մտադիր է Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր կնքել

Չինաստանը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին օգտվել պահից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր կնքելու հարցում, հայտնում է Չինաստանի ԱԳՆ: «Չինական կողմը հուսով է, որ բոլոր շահագրգիռ կողմերը կօգտվեն տվյալ պահից, բարենպաստ գործոններից, կշարունակեն միասին առաջ շարժվել, և արագ քաղաքական որոշում կընդունեն»,- ասաց Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր իրանյան գործընկեր Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Տևական բանակցային մարաթոնը արդեն հասել է սուր, կարևորագույն շրջանի: Համագործակցությունը կնքվում է ժամանակի հրամայականով և ժողովուրդների կամքով և համապատասխանում է բոլոր երկրների երկարատև շահերին՝ այդ թվում նաև Իրանի շահերին», - ընդգծեց դիվանագետը: Իրանի ԱԳՆ ղեկավարը իր կողմից հաղորդեց Վան Իին բանակցական գործընթացի և առաջացող խնդիրների մասին, նշելով, որ պատրաստ է համագրծակցել բոլոր բանակցական կողմերի հետ համագործակցությունը կնքելու ուղղությամբ: