Բավ է պառակտվել
28-02-2014 20:12

Թուրքերի հետ բանակցություններ վարելու պատճառով Կիպրոսի կառավարությունը հրաժարական է տվել

Կիպրոսի բոլոր նախարարները կառավարության նիստի ժամանակ երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին հրաժարականի դիմումներ են ներկայացրել՝ իշխող կոալիցիայից Դեմոկրատական կուսակցության դուրս գալուց հետո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի խոսքով՝ Կիպրոսի նախագահը խնդրել է նախարարներին իրենց պաշտոններում մնալ մինչև մարտի 15-ը, մինչև ինքը որոշի, թե ինչ պետք է անի նախարարների հրաժարականի դեպքում:
Իշխող կոալիցիայի փլուզման և կառավարական ճգնաժամի պատճառը եղել է կոալիցիայի ներսում Դեմոկրատական կուսակցության ղեկավարության անհամաձայնությունը թուրքական կողմի հետ Կիպրոսի խնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման պայմանները:
Հարկ է նշել, որ փետրվարի 11-ին տեղի է ունեցել Անաստասիադիսի և թուրք-կիպրացիների առաջնորդ Դերվիշ Էրողլուի պաշտոնական հանդիպումը, որով վերսկսվել է 2012-ի գարնանը դադարած երկխոսությունը: