Բավ է պառակտվել
03-04-2014 08:52

Կինը ծննդաբերել է երբ մերսում էին նրա ոտքերն ու մշակում՝ եղունգները

Նյու Ջերսիի բնակչուհին ծննդաբերել է հենց գեղեցկության սրահում, հաղորդում է FedPost.ru-ն: Մինչ նա ծննդաբերում էր, սրահի աշխատակիցները հասցրել են ոչ միայն մանիկյուր անել, այլև ոտքերի մերսում:
35-ամյա Աննա Ռուբենշտեյնը երբ հասկացել է, որ ծննդաբերությունն սկսվել է, սրահի աշխատակիցները ցանկացել են շտապօգնություն կանչել, սակայն կինն ասել է, որ դրա համար ժամանակ չկա: Անձնակազմի աշխատակիցների օգնությամբ վեջինս հասել է լոգարան: Մինչ այդ ժամանել է նրա ամուսինը, որն էլ ընդունել է ծնունդը:
Սրահի աշխատակցուհի Նենսի Վանը լրագրողներին պատմել է, որ Ռուբինշտեյնը այնքան արագ է ծննդաբերել, որ մատների մանիկյուրը դեռ չէի հասցրել չորանալ: