Բավ է պառակտվել
28-05-2015 14:00

Քիմն ու Քանյեն մտադիր են հայ երկվորյակներ որդեգրել

Քիմ Քարդաշյանն ու Քայնե Ուեսթը արդեն երկար ժամանակ փորձում են երկրորդ երեխան ունենալ, սակայն զույգի մոտ դեռ ոչինչ չի ստացվում բժշկական պատճառներով: Բժիշկներն արդեն խորհուրդ են տալիս նրանց որոնել փոխնակ մայր, եթե ցանկանում են երկրորդ անգամ ծնողներ դառնալ: Նման տարբերակը նրանք չեն բացառում, սակայն մտածում են նաև երեխաներ ունենալու այլընտրանքային եղանակների մասին, որոնցից մեկը որդեգրումն է: Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Քարդաշյան-Ուեսթը կարող են դառնալ միանգամից երկու որբացած երեխաների ծնողներ: «Քիմն ու Քանյեն դիտարկում են Հայաստանից երկվորյակներ որդեգրելու տարբերակը»: Նրա խոսքով՝ երեխայի մասին միշտ երազել է Քանյեն: Իր մտադրության մասին ռեփերը պատմել է կնոջը դեռ իրենց համատեղ կյանքի սկզբում, սակայն Քիմն այդ ժամանակ դեմ էր: