Բավ է պառակտվել
04-03-2016 10:42

Կիմ Չեն Ընը հրամայել է միջուկային զենքերը կազմ-պատրաստ վիճակի բերել

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հրամայել է երկրի ռազմական ոլորտի հրամանատարներին նախահարձակ վիճակում պահել միջուկային զենքերը:
Հյուսիսկորեացի բռնապետի հրամանով միջուկային զենքերը պետք է լինեն կազմ-պատրաստ վիճակում` «ցանկացած պահի օգտագործվելու համար»:
Բրիտանական պարբերականը եզրակացնում է, որ Կիմ Չեն Ընի նման պահվածքն ուղղակիորեն կապված է վերջերս ՄԱԿ-ի կողմից Փհենյանի դեմ խիստ պատժամիջոցների սահմանմամբ:
«Այս դժվարին ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ն պատերազմներ ու դժբախտություններ է հրահրում տարբեր երկրներում, մեր ինքնիշխանության պահպանման միակ տարբերակը կապում ենք միջուկային զարգացման հետ: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք գործի դնելու մեր միջուկային զենքերը»,- Կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվող ելույթի ժամանակ ասել է ղեկավարը: