Բավ է պառակտվել
18-03-2015 10:42

Կիկաբիձեն մտադիր չէ տեղափոխվել Ուկրաինա

Հայտնի վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն մտադիր չէ Ուկրաինայում քաղաքական ապաստան խնդրել: Դեռ ավելին՝ ինչպես հայտարարեց Կիկաբիձեն, նա չի փոխի աշխարհի որևէ երկիր Վրաստանի հետ: Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց հետևյալ խոսքերը. « Ես լիահույս եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: Ես այնպես եմ սիրում Ուկրաինան, որ պատրաստ եմ ապրել այդ երկրում»: Սակայն երգչի խոսքով՝ պետք չէ այդ խոսքերը բառացի հասկանալ, և դա ընդամենը հաճոյախոսություն է ուղղված այդ հիանալի երկրին, այլ ոչ թե քաղաքական ապաստան խնդրելու ցանկություն: «Իմ երկիրը այլ հիանալի երկրներից վատ չէ, և ես Վրաստանը որևէ այլ երկրի հետ չեմ փոխի», - հայտարարեց Կիկաբիձեն: Ինչպես նշեց դերասանի ներկայացուցիչ Սոսո Աբզիանիձեն, նրանք Վրաստանում հօգուտ ուրաինական բանակի բարեգործական համերգ են կազմակերպում: