Բավ է պառակտվել
19-02-2014 14:43

Կիևը ՛՛շրջափակման՛՛ մեջ է

Կիևում բոլոր փողոցները, Անկախության մայդանի բոլոր մուտքերն, անգամ փոքր փողոցները շրջափակված են ոստիկանության աշխատակիցների կողմից: Փողոցները հսկվում են ինքնաձիգներով զինված տեսուչների կողմից:Ճանապարհային ոստիկանության մեքենաները կանգնած են Լվովսկայա հրապարակում, Շևչենկոյի բուլվարի և Վլադիմիրսկայա փողոցի խաչմերուկում և շատ այլ փողոցներում:
Զինված աշխատակիցներն արգելափակել են Կիևի մուտքը մայրաքաղաքի շրջակայքով: Քաղաք տանող մայրուղիներն արգելափակված են ավազով մեքենաներով, իսկ անցակետերում ոստիկանությունը ստուգում է բոլոր «կասկածելի» մեքենաներն ու ավտոբուսները: Ոստիկանության աշխատակիցների խոսքերով՝ իրենք մեքենաների սրահներում զենք-զինամթերք են փնտրում:
Այժմ Մայդանի կեսը մնում է ցուցարարների ձեռքում, իսկ մյուս կեսը զբաղեցրել են ներքին զորքերն ու ոստիկանական հատուկ նշանակության ջոկատը: