Բավ է պառակտվել
01-03-2014 11:06

Բախումների հետևանքով Ուկրաինայում 94 մարդ է զոհվել

Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն երկրում նոյեմբերի 30-ից ի վեր բախումների և անկարգությունների հետևանքով 94 մարդ է զոհվել:

՛՛Միայն փետրվարի 18-ից ի վեր զոհվել է 83 մարդ, իսկ անկարգությունների սկզբից միայն Կիևում զոհվել է 88 մարդ։ Երկրի շրջաններում գրանցվել է 6 մահ՝ երկուսը՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, 2-ը՝ Խմելնիցկի շրջանում, 2-ն էլ՝ Չերկասի շրջանում՛՛,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի կեսերին Կիևում բախումների վայրից բուժհաստատություններ է դիմել 900 մարդ, 606-ը հոսպիտալացվել է, 242 մարդ դեռ բուժվում է։

Նշենք, որ անկարգությունները սկիզբ էին առել երկրի նախկին իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացի կասեցման մասին որոշումից հետո։