28-01-2014 17:07

Կիևի բախումներին արդեն կանայք են խառնվում

 

 Կիևում բախումներին, արդեն կանայք են խառնվում: Ինչպես ռուսական լրատավամիջոցներն են հայտնում մարտադաշտ Գրուշևսկու փողոցում ավելի քան 50 կանայք քահանաների հետ սկսել են աղոթք կարդալ՝ կանգնելով Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի և ցուցարարների միջև: Ձեռքերում նրանք պահում են «Մայրիկ» և «Մի՛ կրակիր, պաշտպանի՛ր» գրառումներով պաստառներ։ Կանայք երգում են, կարդում «Հայր մեր» և այլ աղոթքներ՝ դիմելով «Բերկուտի» հատուկջոկատայիններին։
Գրուշևսկու փողոցում այժմ գտնվում է մոտ 300 ցուցարար։ Իրավիճակը հանգիստ է։ Նրանք շարունակում են տաքանալ խարույկների շուրջ։ Մինչդեռ Մայդանում շարունակում է գտնվել մոտ 3.500 ցուցարար։