Բավ է պառակտվել
19-02-2014 11:04

Կիևում իրավիճակը դուրս է վերահսկողությունից, կա 25 զոհ

Ըստ, Ուրաինայի առողջապահության նախարարության տվյալների, Կիևում բախումների հետևանքով արդեն 25 զոհ կա: Նախագահ Յանուկովիչը ընդդիմությանը բանակցությունների ու փողզիջման կոչ է արել, հանուն երկրի բարեկեցության:

Նա նշել է, որ չի ցանկանում պատերազմել: Ցանկանում է պահպանել պետությունը: Նախագահը հավելել է, որ ընդդիմությունն անցել է սահմանը` մարդկանց զենք առնելու կոչ անելով, և ժամանակն է, որպեսզի անջատվի արմատական ուժերից ու բանակցի: Մյուսներին նա սպառնացել է դատարանով:

Ընդգծելով իր դերը որպես Սահմանադրության ու խաղաղության երաշխավոր` նա նշել է, որ ընդդիմությունը ոտնահարում է ժողովրդավարության հիմնական սկզբունքները: Յանուկովիչը նշել է, որ ընդդիմության առաջնորդներն իշխանություն կստանան միայն այն դեպքում, եթե ժողովուրդը վստահի նրանց: Նրա գնահատականով` իրենք արդեն չափազանց բարձր գին են վճարել: Նա ցավակցել է «հիմար կոնֆլիկտի» զոհերի հարազատներին:
Interfax-ի տվյալով` Կիևում երեկ գրանցված արնահեղությունների հետևանքով 20 մարդ է զոհվել: Գիշերն ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հանդիպել է Յանուկովիչին, սակայն այնուհետ վերադարձել է Մայդան և հայտարարել, որ նախագահը չի հասկանում ստեղծված իրավիճակը:
Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը հենց Յանուկովիչին է պատասխանատու համարում երեկ կատարվածի համար:
Այսօր առավոտյան 4-ից Ուկրաինայի իրավապահները շարունակել են գրոհը ցուցարարների վրա. նրանք ձայնային նռնակներ ու ջրաշիթեր են կիրառել: Ընդդիմադիրները շարունակում են անվադողեր այրել և պատասխանել Մոլոտովյան կոկտեյլներով: