Բավ է պառակտվել
22-02-2014 10:45

Կիևի ՛՛Մայդանի ինքնապաշտպանության՛՛ ջոկատները գրավել են Գերագույն ռադայի և նախագահական նստավայրի շենքերը

Կիևի «Մայդանի ինքնապաշտպանության» ջոկատները փետրվարի 22-ի առավոտյան գրավել են Գերագույն ռադայի շենքն ու նախագահական նստավայրը։
Խորհրդարանի շենքում է գտնվում ինքնապաշտպանության ջոկատը, ինչպես նաև «Պրավիյ սեկտոր» խմբավորման ստորաբաժանումը։ Բացի այդ, ակտիվիստները հսկում են նախագահականը, նախարարների կաբինետի և Ներքին գործերի նախարարության շենքերը։
Ցուցարարները հրավիրում են ոստիկաններին միանալ Մայդանի պաշտպանությանը և անցնել ընդդիմության կողմը։
Հաղորդվում է, որ Կառավարության շենքի մոտ է արդեն գտնվում Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի 30 մարտիկ։
Ընդհանուր առմամբ, ըստ Պարուբիյի, ընդդիմադիրներն արդեն վերահսկում են ողջ կառավարական թաղամասը։ Մայդանի պարետն ասել է նաև, որ այսօրվանից ակտիվիստներն իրենց վերահսկողության տակ են առնում ամբողջ Կիևը։
Փետրվարի 21-ի երեկոյան ցուցարարները, հավաքվելով Անկախության հրապարակում, պահանջել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը։ Համաձայն վերջնագրի՝ նա պետք է պաշտոնից հեռանա մինչև առավոտյան ժամը 10.00-ն։ Հակառակ դեպքում նրանք խոստացել են զինված հարձակման անցնել։