24-01-2014 10:05

Կրքերը Կիևում թեժանում են

 Մայդանը մինչեւ Գրուշեւսկի եւ Օլժիչի փողոցներն ընդլայնելու վճիռ են կայացրել, քանզի մասնակիցները համաձայության չեն հասել իշխանության հետ բանակցություններում առաջարկված պայմանների շուրջ: «Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը փորձել է Մայդանին համոզել հաշտության անհրաժեշտության մասին` հանուն ձերբակալված ակտիվիստների ազատության և բռնության դադարեցման: Վիտալի Կլիչկոն էլ իր հերթին կոչ է արել ընդլայնել Մայդանի սահմանները և հասնել նրան, որ ոտքի կանգնի ամբողջ Ուկրաինան: Ըստ նրա` արդեն այս տարի հնարավոր կինի փոխել երկրի իշխանոթյունը, տեղեկացնում է unn-ն: Ըստ աղբյուրի, Յանուկովիչի հետ գրեթե հինգժամանոց հանդիպումը քիչ արդյունքներ է տվել: Կլիչկոնի խոսքով նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ: Մայդանում հավաքվածների մեծամասնությունը կողմ է քվեարկել բանակցային գործընթացից դուրս գալուն և պայքարը շարունակելուն: Դրանից հետո «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է Մայդանը մինչև Գրուշեւսկի և Օլժիչի փողոցներն ընդլայնելու մասին: Առաջնորդների ելույթից հետո ապստամբները մեկնել են նոր բարիկադներ կառտուցելու: