Բավ է պառակտվել
19-02-2014 10:51

Կիևում ցուցարարներն այրել են զրահամեքենա. տեսանյութ

Այս գիշեր Կիևում, ցուցարարներն այրել են երկրի ներքին գործերի նախարարությանը պատկանող զրահամեքենան:
Նրանք դյուրավառ նյութերով շշերը նետել են ավտոմեքենայի վրա:
Հիշեցնենք, որ «Եվրամայդանի» արմատական ակտիվիստների ու իրավապահների միջև բախումները վերսկսել են երեքշաբթի՝ Գերագույն ռադայի նիստի օրը, երբ ընդդիմությունը պահանջել է վերականգնել երկրի խորհրդարանա-նախագահական կառավարման ձևը՝ վերադառնալով 2004թ. Սահմանադրությանը։
Ականատեսների խոսքերով, ժամանակավոր հաշտությունը խախտել են ակտիվիստները, ովքեր ներխուժել են Կիևի կենտրոնում գտնվող շինություններ, այրել մեքենաների անվադողեր, քարեր ու Մոլոտովյան կոկտեյլներ նետել մեքենաների ու ոստիկանների ուղղությամբ։ Ըստ իրավապահների՝ ընդդիմադիրներն առաջինն են կիրառել զենք։