Բավ է պառակտվել
15-05-2014 14:03

Կիևում ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի նախագահի վրա իրականացվել է մահափորձ

Երեկ երեկոյան Կիևի կենտրոնում Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի նախագահ, գործարար Ռովշան Տագիևի վրա իրականացվել է մահափորձ, տեղեկացնում է haqqin.az-ը: Հարազատների տեղեկություններով` Տագիևը վիրավորվել է ուսից: Առանց պետհամարանիշների ավտոմեքենայից ադրբեջանցի գործարարի վրա կրակել են մեքենաիյց դուս գալու պահին:

Տեսնելով Ռավշան Տագիևի ընկնելը մահափորձ կատարողները դեքպի վայրից դիմել փախուստի: Տագիևն այժմ հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: