Բավ է պառակտվել
20-01-2014 14:24

Կիևում բախումներից տուժածների թիվը հասնում է 200-ը

Կիևի կենտրոնում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների ընթացքում վիրավորների թիվը հասնում է 200-ի, տեղեկացնում է lenta.ru-ն: Այդ մասին վկայում են Ներքին գործերի նախարարության և Կիևի քաղաքապետարանի տվյալները:

Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ հունվարի 20-ի առավոտյան ժամը 6-ի դրությամբ շտապ բուժօգնության բրիգադներին է դիմել բողոքի ակցիայի 103 մասնակից: Նրանցից 43-ը հոսպիտալացվել է: Չորս մարդ ստացել է ծանր վնասվածք, իսկ մնացածները՝ թեթև վնասվածքներ։
Իր հերթին՝ Ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ բախումների հետևանքով վիրավորվել է շուրջ 100 աշխատակից, որոնցից 61-ը հոսպիտալացվել է: Նրանց մոտ ախտորոշվել են գանգուղեղային փակ վնասվածքներ, կոտրվածքներ, թեթև վնասվածքներ և թունավորումներ անհայտ նյութերից: