Բավ է պառակտվել
14-05-2014 10:35

Կիևին անհանգստացրել է Հունգարիայի վաչապետի հայտարարությունը

Կիեւին անհանգստացրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այն հայտարարությունը, թե Մերձկարպատներում ապրող ազգային փոքրամասնություն կազմող հունգարները պետք է ինքնակառավարման եւ երկքաղաքացիության իրավունք ստանան: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն: Գերատեսչությունը նաեւ բացատրությունների համար հրավիրել է Հունգարիայի դեսպանին: Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խորհրդարանում ելույթ ունենալիս հիշեցրել էր, որ Ուկրաինայի արեւմուտքում մոտ 200 000 հունգարներ են ապրում: Նա նաեւ նշել էր, որ «հունգարական համայնքը պետք է երկքաղաքացիություն ստանա, ազգային ընդհանրության բոլոր իրավունքները, նաեւ՝ ինքնակառավարման հնարավորություն»: Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը հայտնել է, որ Օրբանի պահանջը հակասում է երկրի օրենսդրությանը՝ ընդգծելով, որ իրենք «անհանգստությամբ» են ընդունոմ այն, քանի որ դա նպաստում է Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը»,- հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: