Բավ է պառակտվել
13-04-2015 09:00

Հիլարի Քլինթոնը հրապարակել է առաջին նախընտրական տեսանյութը

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը հրապարակել է նրա առաջին նախընտրական տեսանյութը։ Հոլովակի հեղինակները չեն մոռացել ներգաղթյալներին և ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին։ Հոլովակում շարքային ամերիկացիները պատմում են մոտ ապագայի իրենց ծրագրերի մասին՝ հարսանիք, երեխայի ծնունդ, տեղափոխություն, թոշակի անցում։ «Ես նույնպես ինչ-որ բանի եմ պատրաստվում։ Ես առաջադրվում եմ նախագահի պաշտոնում»,- հոլովակում ասում է Քլինթոնը։ Թեկնածուի խոսքով՝ ԱՄՆ-ը հաղթահարել է վերջին տարիների տնտեսական դժվարությունները, սակայն անհրաժեշտ է շարունակել առաջ շարժվել։  «Ամերիկացիներին ամեն օր չեմպիոն է պետք։ Եվ ես ցանկանում եմ լինել այդ մարդը»,- հայտարարել է Քլինթոնը։