Բավ է պառակտվել
06-03-2015 11:16

Հարիսոն Ֆորդը տուժել է ինքնաթիռի վայրէջքի ժամանակ

Ամերիկացի կինոդերասան Հարիսոն Ֆորդը, ով տուժել էր իր ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով, ամբողջովին կապաքինվի: Այդ մասին մարտի 6-ին հաղորդել է դերասանի ներկայացուցիչը: «Նա ստիպված էր վթարային վայրէջք կատարել, որը անվտանգ էր: Ստացած վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Ակնկալվում է, որ նա ամբողջությամբ կապաքինվի», - ասաց նա: Ֆորդի որդին՝ Բենը, հաստատել է, որ հոր վիճակը լավ է: «Հիվանդանոցում է: Հայրս լավ է: Ճմլված է, բայց լավ է: Նա իրոք այնպիսինն է, ինչպես դուք պատկերացնում եք: Նա աննկարագրելի ուժեղ մարդ է», - ասել է Բենը: