28-10-2016 07:39

Քեյթ Միդլթոնը կրկին հղի է, հայտնի է նաև ապագա երեխայի անունը

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկին հղի է, հայտնում են ագավորական ընտանիքի աղբյուրները։

«Քեյթն ու Ուիլյամը վերջին ժամանակահատվածում ևս մեկ երեխա էին ցանկանում, և դա նրանց հաջողվեց` ըստ ամենայնի, Քեյթը հղի է,– հայտնում է ինսայդերը: Պալատը քննարկում է դա, բոլորն արդեն գիտեն, որ աղջիկ է ծնվելու։

Գլխավոր ինտրիգն այն է, որ դուքսն ու դքսուհին արդեն ընտրել են երեխայի անունը` որոշելով նրան անվանակոչել Ուիլյամի մոր` Դիանա արքայադստեր պատվին։ «Դա կլինի նրանց հարգանքի տուրքը»,– հայտնում է աղբյուրը:

Երրորդ երեխայի հետ կապված հարցը, ինչպես պարզվում է, «առաջ էր տանում» Եղիսաբեթը։ Ինսայդերների խոսքով, թագուհին հույս ունի այդ կերպ մեղմել հասարակությունում Brexit–ից հետո լարված տրամադրությունները։

Քեյթի հղիության լուրը, ի տարբերություն թագուհու, շատ է մտահոգում դքսուհու քրոջը` Պիպա Միդլթոնին, ով վախենում է, որ այդ իրադարձությունը ստվերում կթողնի իր հարսանիքը։