Բավ է պառակտվել
22-03-2016 11:04

Քեմբրիջի դքսուհու կարգավիճակում Քեյթ Միդլթոնի տված 1-ին հարցազրույցը (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի թագուհին ապրիլի 21-ին կնշի 90-ամյակը: Այդ հիշարժան օրվա կապակցությամբ անգլիական ITV հեռուստաալիքը պատրաստում է փաստագրական ֆիլմ, որի շրջանակում թագավորական ընտանիքի անդամները կպատմեն թագուհու հետ իրենց հարաբերությունների մասին: 
Քեմբրիջի դքսուհու համար սա առաջին հեռուստատեսային հարցազրույցն է 2010-ից ի վեր. այն ժամանակ նա հայտարարել է արքայազն Ուիլյամի հետ նշանադրվելու մասին:
«Նրա կողմից շատ մեծահոգի է չփորձել պարտադրել իր տեսակետը կամ ճնշում գործադրել շրջապատի վրա: Սակայն ես, միևնույն է, մշտապես զգում եմ նրա ներկայությունը, դա ավելի շատ նման է նրբագեղ մենթորության: Ամենաշատն ինձ մոտ տպավորվել է այն օրը, որ մենք անցկացրինք Լեսթերում: Ինձ համար դա առաջին հայտնվելն էր առանց Ուիլյամի, և ես մի փոքր հուզվում էի այդ կապակցությամբ: Ինձ թվում է, դա իսկական արվեստ է` դուրս գալ մարդկանց առաջ»,- ասել է նա։
Դքսուհին պատմել է, որ ընտանիքում իրեն հեգնում են, թե երկար է զրուցում բոլորի հետ։ «Կարծում եմ՝ ես դեռ սովորելու շատ բան ունեմ: Մի խոսքով՝ նա ինձ շատ էր օգնում այդ ժամանակ: Այն փաստը, որ նա փորձում էր, որպեսզի ես գոհ մնամ այդ իրադարձությունից ապագայում, խոսում է այն մասին, թե որքան հոգատար է նա», - պատմել է Քեյթը: Նա նաև պատմել է թագուհու և ծոռների հարաբերությունների մասին։ Ջորջը, ով 2.5 տարեկան է, նրան Բա-բա է ասում: Երբ իրենք մնում են պալատում, թագուհին միշտ նվերներ է թողնում մանկական սենյակում: Դա ևս նրա սիրո խորհրդանիշներից մեկն է: Շառլոթի ծնվելը յուրահատուկ իրադարձություն է դարձել բոլորի համար: «Իմ բախտը շատ է բերել, որ Ջորջը քույրիկ ունի: Թագուհին հիացած էր, երբ իմացավ, որ մենք դուստր ենք ունեցել, և հենց վերադարձանք հիվանդանոցից, նա առաջինն էր, ով այցելեց մեզ»,- պատմել է դքսուհին: 
Հարցազրույցը կցուցադրվի մարտի 27-ին։