Բավ է պառակտվել
10-06-2015 12:44

Ջոն Քերին լուսանկար է տեղադրել հիվանդանոցից, որտեղ բուժվում է

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Twitter-ում լուսանկար է տեղադրել Բոստոնի հիվանդանոցից, որտեղ նա վերականգնվում է ազդրի կոտրվածքից հետո: 
«Ես ինձ լավ եմ զգում վիրահատությունից մեկ շաբաթ անց։ Զրուցել եմ Սյուզան Ռայսի (ազգային անվտանգության հարցերով խորհրդական) և Պետդեպի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Աշխատանքը շարունակվում է»,- գրել է Քերին։ 
Լուսանկարում պետքարտուղարը նստած է հիվանդասենյակում՝ ձեռքում փաստաթղթեր, և խոսում է հեռախոսով։ 
Ջոն Քերիի հետ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 31-ին ֆրանսիական Սյոնզյե քաղաքում։ Պետքարտուղարն ընկել է հեծանվից և կոտրել ազդրը։