Բավ է պառակտվել
27-05-2015 09:45

Քենիացի իրավաբանը մտադիր է Օբամայի դստեր ձեռքի դիմաց առաջարկել խոշոր ղալիմ

Քենիացի իրավաբան Ֆելիքս Կիպրոնոն (Felix Kiprono) հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դստեր Մալիեյին իր ձեռքն առաջարկելու մտադրության մասին: Որպես ղալիմ հարսնացուի դիմաց նա պատրաստ է առաջարկել 70 ոչխար, 50 կով և 30 այծ: Կիպրոնոն մտադիր է անձամբ անել ամուսնության առաջարկությունը Քենիա Օբամայի նախատեսվող այցի ընթացքում: Նա հաղորդել է, որ վաղուց է երազում Մալիեյի հետ ամուսնանալու մասին և նամակ է կազմում, որում հույս է հայտնում, որ Ամն նախագահը իր հետ կբերի նաև դստերը: «Մարդիկ կարող են կարծել, թե ես փողի հետևից եմ ընկել, բայց դա այդպես չէ», - պնդում է Կիպրոնոն: Նրա խոսքով՝ նա իսկապես սիրահարված է: Կիպրոնոն հետաքրքրվել է Մալիեյով 2008 թվականին և այլևս որևէ մեկի հետ չի հանդիպում, քանի որ երդվել է նրան հավատարիմ մնալ: Բարաք և Միշել Օբամաների 16-ամյա դուստր Մալիեն ուսանում է Sidwell Friends School մասնավոր դպրոցում, որում կրթվել են ԱՄՆ նախագահներ Քլինթոնի, Նիքսոնի և Թեոդոր Ռուզվելտի երեխաները: Նա զբաղվում է սպորտով և պարով, սիրում է խաղալ ֆուտբոլ: Ինքը՝ Օբաման ծնվել է ԱՄՆ-ում, սակայն նրա հայրը արմատներով Քենիայից է: