03-06-2016 10:46

Առաջիկա տասնամյակներում Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ. Դևիդ Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կրկին հնչեցրել է այն միտքը, որ Թուրքիան առաջիկա տասնամյակներում Եվրոպական միության անդամ դառնալու հեռանկար չունի:

«Նրանք այդ հարցով դիմել են 1987թ., սակայն պետք է իրականացնեն 35 կետից բաղկացած բարեփոխումներ, որից ընդամենը 1-ն է կատարված: Թուրքիան մոտ ապագայում ԵՄ-ի անդամ չի դառնա: Ցանկացած երկիր, ցանկացած խորհրդարան վետո կկիրառի դրա դեմ: Եվ եթե այս տեմպերով շարունակվի՝ Թուրքիան ԵՄ-ի անդամ կդառնա միայն 3000թ.»,-ասել է վարչապետը:
Քեմերոնը նկատել է, որ բազմաթիվ շարքային բրիտանացիներ անհանգստանում են նրա վերաբերյալ, որ Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալու դեպքում փաստականների նոր ներհոսք կսկսվի դեպի Մեծ Բրիտանիա:

Հիեցնենք, որ վերջերս Անկարայի ու Բրյուսելի միջև կնքված միգրացիոն համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն համաձայնել է արագացնել Թուրքայի հնարավոր անդամակցության հարցի լուծումը, ինչպես նաև չեղարկել այցագրային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: Սակայն Բրյուսելը չի շտապում Անկարային տված խոստումների իրականացման հարցում, քանի որ Թուրքիան անհրաժեշտ բարեփոխումները չի իրականացնում մարդու իրավունքների և մի շարք այլ բնագավառներում: