Բավ է պառակտվել
24-06-2016 10:59

Դևիդ Քեմերոնը հայտնել է հրաժարական տալու որոշման մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեից հետո մինչև 2016-ի աշուն հրաժարական կտա: Նրա խոսքով՝ երկրին նոր վարչապետ է պետք։ Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքում ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16.7 մլն ձայնի շեմը:

Մեծ Բրիտանիայի դուրս կգա Եվրամիությունից՝ այդ միությունում 43 տարվա անդամակցությունից հետո: Բրիտանացիների 51.9 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ դեմ՝ 48.1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի քաղաքացիները կողմ են արտահայտվել ԵՄ կազմում մնալուն։