Բավ է պառակտվել
16-07-2014 16:29

Տեղի է ունեցել Ասադի երդմնակալության արարողությունը

Այսօր Դամասկոսում տեղի է ունեցել Սիրիայի նորընտիր նախագահ Բաշար ալ Ասադի երդմնակալության արարողությունը, հայտնում է Al Arabiya-ն: Սա նրա նախագահության երրորդ ժամկետն է: Երդմնակալության հանդիսավոր արարողությունը կազմակերպվել է կեսօրին՝ նախագահական պալատում։ Աղբյուրը հավելում է, որ Ասադը ձեռքը դրել է իսլամի սրբազան Ղուրան գրքի վրա՝ մեծ թվով օրենսդիրների, մուսուլման և քրիստոնյա հոգևորականների ներկայությամբ խոստանալով հարգել երկրի սահմանադրությունը։ Ասադը նախագահի պաշտոնում ընտրվել էր անցած ամիս՝ ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը: