Բավ է պառակտվել
12-02-2014 13:58

Կայացավ Ադրբեջանի և Վրաստանի նախագահների հանդիպումը

Այսօր կայացել է Վրաստանի ու Ադրբեջանի նախագահների պաշտոնական հանդիպումը: Ընդունելության պաշտոնական արարողությունից հետո կայացել է Իլհամ Ալիևի ու Գեորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ։
Նախագահները վստահություն են հայտնել երկրների հետագա կապերի զարգացման առումով։ Հանդիպման ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակել, խոսել են փոխադարձ հետաքրքրություն առաջացնող թեմաներից։
Ադրբեջանի և Վրաստանի նախագահների հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդյալնված կազմով հանդիպումը։