05-04-2014 10:42

Կատվին անտեղի ՛՛վիրավորելու՛՛ համար թուրք նախարարին դատի են տվել

Թուրքիայում ՛՛Բնության մարտիկներ՛՛ կազմակերպության նախագահ Զաֆեր Մուրադ Չեթինթաշը դատական հայց է ներկայացրել ՏԻՄ ընտրություններում էլեկտրաէներգիայի անջատումների մեջ կատվին մեղադրած Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի դեմ։

Զաֆեր Մուրադ Չեթինթաշը հայտարարել է, թե իրենք դատի են տալիս Էներգետիկայի նախարարին, քանի որ վերջին հայտարարել էր, թե ընտրություններից հետո հաշվարկի ժամանակ լույսերի անջատումները մեղավորը եղել է կատու, որը մտել է տրանսֆորմատորի մեջ։ «Նախարարն իր հայտարարությունով ամբողջ մեղքը բարդում է կատվի վրա՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից։ Նախարարը պետք է պատժվի»,-ասել է Զաֆեր Մուրադ Չեթինթաշը։ Նշենք, որ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, թե էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը եղել է տրանսֆորմատորի մեջ մտած կատուն։ Նա կոչ էր արել այդ դեպքը չկապել ընտրությունների հետ։