Բավ է պառակտվել
01-11-2016 12:04

Կաթոլիկ եկեղեցին՝ մահվան արվեստի մասին

Բրիտանական կաթոլիկ եկեղեցին հրատարակել է միջնադարում լայն տարածում ունեցող «Մահվան արվեստը» աշխատության թարմացված տարբերակը՝ այն հարմարեցնելով 21-րդ դարի իրողություններին: Պատմական ձեռագրի նյութը կայքի ստեղծման հիմք է դարձել, որի նպատակը ծանր հիվանդներին եւ նրանց մտերիմներին օգնելն է: Ինչպես միջնադարյան սկզբնաղբյուրը՝ ծառայությունը պատմում է, թե ինչպես պետք է մահվան պատրաստվել հոգեւոր եւ գործնական առումով: «Մահվան արվեստը» (Ars Moriendi) աշխատությունը գրվել է XV դարի առաջին կեսին եւ լայնորեն տարածվել Եվրոպայում ժանտախտի համաճարակի ժամանակ: Այն ներառում է աղոքթներ, ինչպես նաեւ նկարագրում գայթակղություններ, որոնց կարող է բախվել մահացողը: Աշխատության վերահրատարակումը նվիրված է Բոլոր սրբերի օրվան, որ կաթոլիկները նշում են նոյեմբերի 1-ին, եւ դրան հաջորվող Ննջեցյալների հիշատակության օրվան: