Բավ է պառակտվել
09-04-2014 23:21

Կատալոնիան մտադիր չէ հրաժարվել անկախության հանրաքվեից

Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հանրաքվե անցկացնելու համար օրինական ճանապարհներ գտնել, հայտարարել է տարածաշրջանի վարչապետ Արթուր Մասը: Հունվարին Կատալոնիայի Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկել է Իսպանիայից անկախանալու նպատակով հանրաքվե անցկացնելու օգտին: Այդ ժամանակ սույն որոշման կողմնակից հանդես եկան 87 պատագամավոր, 43- դեմ , և միայն երեքը ձեռնպահ մնացին: Պատգամավորները նախատեսել էին քաղաքացիների ուսումնասիրման համար երկու հարց. "Արդյոք դուք ցանկանու՞մ եք, որպեսզի Կատալոնիան դառնա պետություն" և "Եթե այո, ապա արդյոք դուք ցանկանու՞մ եք, որպեսզի Կատալոնիան դառնա անկախ պետություն": Երկրի Սահմանադրական դատարանը անօրինական ճանաչեց պատգամավորների որոշումը: Ապրիլի 9-ին Իսպանիայի խորհրդարանը Կատալոնիայում անկախության հանրաքվեի դեմ է քվեարկել: Պատգամավորները միանգամայն հստակ արտահայտեցին այդ որոշման վերաբերյալ իրենց մոտեցումը. նրանցից 299 դեմ արտահայտվեցին, 47-ը կողմը, և ընդամենը մեկ հոգի ձեռնպահ մնաց:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ընդգծել է, որ երկրի սահմանադրությունը արգելում է նման հանրաքվեի անցկացումը.Կատալոնիայի անկախության վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է արտահայտի ողջ իսպանացի ժողովուրդը: Սոցիալիստների առաջնորդ Պերես Ռուբալկաբան նույնպես հաստատել է, որ սույն հարցում "իրավասությունների հաջորդականության խախտում է տեղի ունեցել":
Իր հերթին տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Հորդի Թուրուլը, խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ "Կատալոնիայի ժողովուրդը կանգ է առել մի ճանապարհի վրա, որից անհնար է վերադառնալ":
Արթուր Մասը չի ժամանել Մադրիդ հանրաքվեն անցկացնելու գաղափարը պաշտպանելու համար: Սակայն քվեարկությունից մի քանի րոպե անց նա հայտարարել է Բարսելոնայում գտնվող իր նստավայրում. "Խորհրդարանը կարող է մերժել մեր օրենքը: Սակայն այն չի կարող կասեցնել Կատալոնիայի ժողովրդի կամքը":
Շվեյցարական Neue Züricher Zeitung պարբերականը հետևյալ կերպ է մեկնաբանել կատարվածը. " Իսպանական խորհրդարանում ընթացող վիճաբանությունները բացահայտել են երկրի միասնությունը պահպանելու նպատակով միավորված կատալոնյան քաղաքական ուժերի և երկու հիմնական իսպանական կուսակցությունների դիրքորոշումների հակասությունը":
Բրիտանական The Guardian-ը անվանել է Իսպանիայի խորհրդարանում կատարվածը "վերջին քայլը քաղաքական փակուղու ուղղությամբ, որում հայտնվել են Մադրիդը և Բարսելոնան":
"Խորհրդարանների միջև դիմակայությունը կարող է էլ ավելի խորացնել անդունդը երկրի կառավարության և նրանից տարանջատվելու կողմ տրամադրված Կատալոնիայի առաջնորդների միջև", - գրել է The Guardian-ը:
"Մոտ ապագայում դժվար թե այդ դիմակայության հարցում որևէ փոփոխություններ կատարվեն: Ամեն ինչ այդպես էլ կշարունակվի", - ցիտում է թերթը քաղաքագետ Հոսեպ Ռամոնեդուին:
Նրա խոսքով, հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ առայժմ Իսպանիան չի կարող Կատալոնիային այլընտրանք առաջարկել:
Ըստ The Guardian-ի, Արթուր Մասի ծրագրերից մեկն է օգտագործել Կատալոնիայում անցկացվելիք հերթական տարածաշրջանային ընտրությունները հանրաքվե կազմակերպելու համար:
Պարբերականը հղում է տալիս մեկ այլ քաղաքագետի՝ Մադրիդի ինքնավար համալսարանից Ֆերնանդո Վալլեսպինին, ով ենթադրել է, որ "հավանաբար, սոցիալիստները կառաջարկեն Կատալոնիային ավելի մեծ ինքնավարություն, քան այժմ, սակայն ոչ կատարյալ անկախություն":
Neue Züricher Zeitung-ը նշել է, որ Կատալոնիայում սեպարատիզմի ալիքը բարձրացել է տնտեսական ճգնաժամի պատճառով: Տեղական իշխանությունները և բնակչությունը դժգոհություն են արտահայտում եկամուտների վերաբաշխման կապակցությամբ, որոնք հարկերի վճարումից հետո վերադառնում են տարածաշրջան նպաստների կամ ներդրումային ծրագրերի տեսքով: Կառավարությունը օգնության ձեռք չմեկնեց տարածաշրջանի իշխանություններին շրջանում ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում: Կատալոնիայի մասը կազմում է Իսպանիայի ՀՆԱ-ի 25 %-ը: