Բավ է պառակտվել
14-10-2014 09:26

Կատալոնիայի անկախության հանրաքվեն չի կայանա

Կատալոնիայի առաջնորդ Արթուր Մասը մտադիր է չեղարկել նոյեմբերի 9-ին նախատեսված Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով El Pais-ը։ Ըստ աղբյուրի՝ քվեարկությունը չի կարող կայանալ իրավական երաշխիքների բացակայության պատճառով։ Հանրաքվեի փոխարեն Մասը կատալոնացիներին առաջարկել է տարածաշրջանի ապագայի վերաբերյալ դիրքորոշման այլ արտահայտչամիջոց գտնել։ Մասը, ըստ աղբյուրի, հոկտեմբերի 14-ին մամուլի ասուլիս կտա, որի ժամանակ կհայտնի հանրաքվեի հետ կապված իրավիճակի հետագա զարգացման մասին։