Բավ է պառակտվել
10-11-2014 07:57

Կատալոնիացիների շուրջ 80%-ը կողմ է Իսպանիայից անկախացմանը

Նախօրեին Կատալոնիայում անցկացված հարցման մասնակիցների շուրջ 80%-ը գերադասել են Իսպանիայից անկախանալը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Նման տվյալներ են հրապարակվել հարցաթեթիկների 88,44%-ի հաշվարկից հետո: Հարցմանը մասնակցել է 2,25 մլն կատալոնացի, որոնցից 5,4 մլն-ն ունի ձայնի իրավունք: Կատալոնացիները պատասխանել են երկու հարցի՝ «Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Կատալոնիան պետություն դառնա», և «Եթե այո, ցանկանո՞ւմ եք, որպեսզի Կատալոնիան անկախ պետություն դառնա»:
Երկու հարցին դրական է պատասխանել քվեարկության մասնակիցների 80,72%-ը: 10,11%-ը դրական է պատասխանել առաջին հարցին ևբացասական՝ երկրորդին: «Ոչ» երկու հարցին էլ պատասխանել է 4,55%-ը: Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը տեղի անկախության վերաբերյալ հարցումն անվանել է լիակատար հաջողություն և ժողովրդավարության դաս:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Իսպանիայի Գերագույն դատարանը Կատալոնիային արգելել էր նոյեմբերի 9-ին բնակչության շրջանում ինքնորոշման մասին հանրաքվե անցկացնել պետմարմինների մասնակցությամբ: