Բավ է պառակտվել
28-04-2014 10:58

Հավանական է Սիրիան ղեկավարի կին նախագահ

Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ Լյահամը հայտարարել է, որ ևս 4 մարդ, այդ թվում 1 կին, առաջադրել են իրենց թեկնածությունը Սիրիայի նախագահի պաշտոնին:  Վերջին 4 առաջադրվածները տարբեր գավառներից են: Ավելի վաղ ևս 2 հոգի էր առաջադրվել: Երկրի սահմանադրական դատարանը թեկնածության հայտեր ընդունելու է մինչև մայիսի 1-ը: Նախագահի թեկնածուն պետք է բավարարի մի քանի պահանջի՝ նրա թեկնածությունը պետք է պաշտպանի առնվազն 35 պատգամավոր, նա պետք է առնվազն 40 տարեկան լինի, որոնցից վերջին 10-ը տարի պետք է ապրած լինի Սիրիայում: Բացի այդ, թեկնածուն չպետք է լինի այլ երկրի քաղաքացի: