Բավ է պառակտվել
29-03-2014 16:32

Չինական օդանավը կարծես հայտնաբերել է Malaysia Airlines-ի երեք բեկոր

Չինական օդանավը Հնդկական օվկիանոսում երեք օբյեկտ է հայտնաբերել, որոնք կարող են Malaysia Airlines-ի կորած Boeing-ի բեկորներ լինել։ Հայտնաբերված օբյեկտները սպիտակ, նարնջագույն եւ կարմիր են։ Ավելի վաղ Թաիլանդի տիեզերական տեխնոլոգիաների գործակալությունը հայտնել էր Հնդկական օվկիանոսում մոտ 300 օբյեկտների հայտնաբերման մասին։ Ֆրանսիական արբանյակները եւս Հնդկական օվկիանոսում առնվազն 122 օբյեկտ էին հայտնաբերել։ Օդանավը ռադարների էկրանից անհետացել էր 2014թ. մարտի լույս 8-ի գիշերը։ Դրանում եղել էր 239 մարդ։