Բավ է պառակտվել
20-03-2014 10:48

Ավստրալիայի ափերին կարծես հայտնաբերվել է անհետացած ինքնաթիռը

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ, որոնք կարող են պատկանած լինել «Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերության անհետացած ինքնաթիռին: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթն ասել է, որ այնտեղ են ուղարկվում ինքնաթիռներ՝ որոնողական գործողությանը մասնակցելու համար։ Ըստ նրա դեռևս վերջնականորեն հաստատված չէ՝ այդ բեկորները իրոք պատկանում են Boeing 777-200-ին, թե՝ ոչ: Ավելի վաղ ևս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Վիետնամի փրկարար ծառայության աշխատակիցները գտել են անհետացած Boeing 777-200-ի մնացորդները, սակայն ավելի ուշ Հարավչինական ծովում որոնողական աշխատանքներ իրականացնող ամերիկացի փրկարարները հայտարարել էին, որ այդ բեկորները մալայզիական ինքնաթիռինը չեն։ Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր - Պեկին չվերթն իրականացնող ինքնաթիռն անհետացել էր մարտի 8-ին։