Բավ է պառակտվել
30-04-2014 15:20

Պետերբուրգում ցուցադրել են "Միստրալ" կարգի դեսանտային նավի հետակողմը

Սանկտ Պետերբուրգի Բալտիկ գործարանում ցուցադրվել է "Միստրալ" կարգի դեսանտային նավի հետակողմը: Ռուսաստանյան ռազմա-ծովային նավատորմիղում այն կստանա "Սևաստոպոլ" անվանումը:
Ռուսաստանյան գործարանի մասնագետները հետակողմում հիմքեր են գցել պտուտակով սյուներ հետնամասային և դիմային թեքահարթակներ, ուղղաթիռների համար հարթակներ և այլ սարքավորումներ տեղադրելու համար:
Հետակողմում տեղադրված են նախագծով բոլոր նախատեսված հրետանու փողանցքերը և դռները, ջրորդանները և էլեկտրոսարքավորման հիմքերը: 
Հունիսի 16-ին մասնագետները մտադիր են ուղարկել հետակողմը, որպեսզի վերջինիս կառուցումը ավարտվի Ֆրանսիայում: Սեն Նազեր նավակայան հասնելուն պես STX France SA նավաշինարանում կմիավորվեն նավի կմախքը և հետնամասը:
Ռուսաստանցի և ֆրանսիացի նավաշինարարները նշել են, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը չի ազդել պատվերի կատարման վրա:
"Ոչ մի քաղաքականություն գոյություն չունի, կողմերից յուրաքանչյուրը կատարում է պայմանագրի պայմանները: Ոչ մի խնդիր չկա", - նշել է Բալտյան գործարանի տնօրեն Ալեքսեյ Կադիլովը:
STX France-ի արտադրության տնօրեն Ժան-Իվ Ժաուենը, իր հերթին, նշել է, որ քաղաքական իրավիճակը չի ազդել նավաշինարարության վրա, և բոլոր աշխատանքները ընթանում են ժամանակցույցին համաձայն: Ենթադրվում է, որ " Սևաստոպոլը" Ռուսաստանի ռազմա-ծովային նավատորմի կազմում կներառվի 2015 թվականի աշնանից: