Բավ է պառակտվել
04-04-2014 11:00

Հարձակվում են կանանց վրա ու դեմքին ծծումբաթթու լցնում

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ ցնցված է կանանց վրա ուժող ազդեցությամբ ծծմբաթթվային լուծույթի կիրառմամբ հարձակումների աճից: Պետության ղեկավարը խոստացել է 10 հազար դոլարի պարգեւատրում նրան, ով հարձակումների հեղինակների մասին տեղեկության կտրամադրի: Հաղորդվում է, որ մեկ շաբաթ առաջ Բոգոտայում անհայտ անձը 33-ամյա կնոջ դեմքին ծծմբաթթու էր լցրել: Հարձակումը կատարվել էր կնոջ տան մոտ, տուժածը ծանր այրվածքներ էր ստացել: Ոստիկանությունը հանցագործության դրդապատճառ է դիտարկում խանդը, անձնական վրեժը կամ էլ հարեւանների հետ անհաշտ հարաբերությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: