Բավ է պառակտվել
09-09-2014 08:39

Կանադայի արևմուտքում անսպասելիորեն ձյուն է տեղացել

Նախօրեին Կանադայի արևմտյան Ալբերտա նահանգում անսպասելիորեն տեղացել է առաջին ձյունը, փոխանցում է ITAR-TASS-ը: Ինչպես հայտնել են Ազգային օդերևութաբանական ծառայությունում, որոշ քաղաքներում, մասնավորապես Կալգարիում, գրանցվել են 5-10 սմ տեղումներ:  Եղանակային նման պայմանների դրսևորման պատճառը սառցե ճակատն է, որը երեկ իր գերակայության տակ էր առել Ալբերտայի հարավ-արևմուտքը: Օդերևութաբանները նշում են, որ առաջիկա մի քանի օրերին այնտեղ հնարավոր են ձյան տեսքով տեղումներ: Դեռևս կիրակի ցերեկն այդ նահանգի հարավարևմտյան շրջաններում օդի ջերմաստիճանը կազմել է 23-24 աստիճան Ցելսիուս, իսկ երկուշաբթի սնդիկի սյունը տեղ-տեղ իջել է՝ հասնելով 0-ի: