Բավ է պառակտվել
07-03-2014 10:48

Կանադան ռուսական զորքերին 24 ժամ է տվել

Կանադան հետ է ուղարկում ռուսաստանցի զինվորականներին, հայտնում է CTV News-ը: Խոսքը 9 զինվորականների մասին է, որոնք ընդգրկված են ռուսերենի ուսումնասիրման ծրագրերում:
Նշենք, որ Կանադան 24 ժամ է տվել զինվորականներին` երկիրը լքելու համար:
Օտտավայի նման քաղաքականության պատճառը Ղրիմի հարցում Մոսկվայի դիրքորոշումն է: Կանադայի իշխանություններն առաջինների թվում էին, որ դատապարտեցին մարտի 1-ին ռուսական զորքերի մուտքը Ղրիմ:
Նախօրեին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտնել էր, որ դադարեցված է ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև: Կանադան չի ընդունում նաև Ռուսաստանին միանալու մասին Ղրիմի հանրաքվեի որոշումը: