Բավ է պառակտվել
15-04-2014 12:05

Կանադայի վարչապետը խոստացել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ իր երկիրը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի արեւելքում անկարգություններ հրահրելու համար: Նան նշել է, որ ներկայումս խաղաղությունն ու կայունությունը առավել մեծ սպառնալիքի տակ են, քան ՛՛սառը պատերազմին՛՛ հաջորդած որեւէ այլ ժամանակահատվածում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով ՛՛Ազատություն՛՛ ռադիոն: Կանադան կդիմի հավելյալ քայլերի՝ Ռուսաստանին քաղաքականապես եւ տնտեսապես էլ ավելի մեկուսացնելու համար, հայտնել է Հարփերը: Կանադայի արտգործնախարար Ջոն Բրեդն էլ իր հերթին ռուսամետ մարտիկներին անվանել է ավազակներ, որոնք Ուկրաինա են մտել ռուսական սահմանից: Ըստ նրա՝ տագնապալի զուգահեռներ կան Արեւելյան Ուկրաինայի եւ Ղրիմի բռնակցումից առաջ կատարված դեպքերի միջեւ: Նախարարը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Լատվիա եւ Էստոնիա՝ քննարկելու Ուկրաինայում իրադրության սրացումը: