Բավ է պառակտվել
10-09-2014 09:07

Կանադայի հատուկ նշանակության ուժերն արդեն գտնվում են Իրաքում.ԱԳՆ

Կանադայի հատուկ նշանակության ուժերը ներկա պահին արդեն գտնվում են Իրաքի տարածքում` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում այդ երկրին օգնություն ցուցաբերելու համար,  գրում է lenta ru-ն` վկայակոչելով Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդին: Նա ընդգծել է, որ մեծ է Կանադայի անգործության վտանգը, երբ այդ կազմակերպության ուժերը մեծ արագությամբ ուժ են հավաքում: Բերդը հրաժարվել է հայտնել կանադացի ռազմական մասնագետների ստույգ թիվը, նրանց խնդիրները և Իրաքում գտնվելու վայրը` միայն հստակեցնելով, որ նրանք կգործեն երկրի հյուսիսում: