Բավ է պառակտվել
05-11-2014 07:27

Քալիֆորնիայում անհետ կորած հայուհին հայտնաբերվել է

Քալիֆորնիայի Թուխունգա քաղաքի 18-ամյա հայ բնակչուհին, որն անհետ կորած էր համարվում անցած շաբաթվանից, հայտնաբերվել է եւ միացել ընտանիքին: DailyNews-ի փոխանցմամբ, աղջիկն ա անձամբ է ներկայացել Փալմդեյլ քաղաքի ոստիկանական բաժին: Վերդուգո Հիլս ավագ դպրոցի ուսանողուհի Լենա Դոնաբեդյանն անհետ կորած էր համարվում հոկտեմբերի 27-ից: Վերջին անգամ նրան տեսել են բաց գույնի սեդան մեքենայում, երկու տղամարդկանց հետ ինչ-որ տեղ ուղեւորվելիս: Նախօրեին նա անձամբ ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, թե ուղեւորվել է ընկերոջ տուն: Նա հայտնել է, թե փորձել է զանգահարել մորը, սակայն չի կարողացել: Լենա Դոնաբեդյանը նշել է, թե իր արարքում միտումնավոր ոչինչ չի եղել: Ուսանողուհու մայրը՝ Սոսի Դոնաբեդյանը նշել է, թե ուրախ է դստեր հետ վերամիավորվելու համար եւ շնորհակալություն է հայտնել Աստծուն: Ոստիկանները հարցաքննել են Լենա Դոնաբեդյանին եւ վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել նրա անհետացման մեջ: