Բավ է պառակտվել
18-09-2014 10:09

Քալիֆորնիայում տանտերը ազգությամբ հայ կողոպտչին գնդակահարել է

Քալիֆորնիայում տանտերը գնդակահարել է ազգությամբ հայ կողոպտչին:
Ըստ Վան Նայս քաղաքի ոստիկանության տվյալների, հրաձգության մասին ահազանգը ստացվել է նախօրեին, երեկոյան:
Ըստ սերժանտ Սթիվ Գոթշալքի, Գլենդելի բնակիչ, 25-ամյա Հրաչյա Նալբանդյանը փորձել է ներխուժել Վան Նայսի տներից մեկը, սակայն բնակիչներից մեկն ատրճանակով գնդակահարել է նրան: Դեպքի վայր ժամանած փրկարարները Նալբանդյանին տեղափոխել են հիվանդանոց, բուժօգնություն ցուցաբերել, ապա հանձնել են ոստիկաններին: Պարզվել է, որ նա չմարված դատվածություն ունի եւ գտնվում էր փորձաշրջանի մեջ: