Բավ է պառակտվել
03-05-2014 09:10

Հնարավոր է, որ Քալիֆորնիան ճանաչի ԼՂՀ անկախությունը

Մայիսի 5-ին Քալիֆորնիա նահանգի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ բանաձեւի քվեարկություն կանցկացնի, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Գրասենյակը:

ԱՀԴԳ-ի հաղորդագրության համաձայն՝ «սա առաջին դեպքն է, երբ Քալիֆորնիա նահանգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում պաշտոնական դիրք է գրավում»:

Նախաձեռնության հաստատման դեպքում Քալիֆորնիայի խորհրդարանը կոչ կանի ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին պաշտպանել ԼՂՀ ինքնորոշումն ու անկախության հանդեպ դեմոկրատական ձգտումը:

Կոմիտեն խնդրում է Քալիֆորնիայի բնակիչներին իրենց ձայնը տալ հանուն Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտպանության՝ նամակ ուղարկելով իրենց խորհրդարանականներին: