Բավ է պառակտվել
03-03-2016 12:14

Ո՞րն է Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմի իրական գնահատականը

Սիրիայի տարածքում փետրվարի 27-ից հայտարարված մասնակի հրադադարի ռեժիմին զուգահեռ՝ բավականաչափ ակտիվացել է կրակի դադարեցման գործընթացը տապալելուն միտված քարոզչությունը: Այս թեմայով gisher.news-ն զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանը. «Պարզից էլ պարզ է, որ սիրիական հակամարտության առանձնահատկություններով պայմանավորված՝ հայտարարված կրակի դադարեցման ռեժիմը խիստ հարաբերական և փխրուն բնույթ ունի:  ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև կայացած պայմանավորվածությունները նաև անհրաժեշտ իրավափաստաթղթային վավերացում է ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի համապատասխան՝ №2268 բանաձևի տեսքով»: Փորձագետը նաև կարևորեց գործընթացը, նշելով որ խոսքը մերօրյա աշխարհի ամենաաղետալի և կործանարար հակամարտության մասին է, որում, այս կամ այն չափով ներգրավված են աշխարհաքաղաքական և մերձավորարևելյան գրեթե բոլոր առանցքային դերակատարները: «Այն, որ հրադադարի ռեժիմը որոշակի արդյունք տալիս է, դա ակնհայտ է: Ակնհայտ է հատկապես Սիրիայի արևմուտքում և հարավում, որտեղ բացի կրակը դադարեցնելուց, ավելի քան 3 տասնյակ տարաբնութ զինված ընդդիմադիր խմբավորումներ կառավարության հետ հաշտվելու համաձայնություն են հայտնել: Ի դեպ, այս գործընթացի արդյունավետությունը զգում են նաև Սիրիայում ապրող մեր հայրենակիցները»,-ասաց Արամեն Պետրոսյանն ու եզարափակեց. «Մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը նշել է, որ Հալեպի հայաբնակ թաղամասերում փետրվարի 27-ից, այսինքն՝ ճիշտ հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր, խախտումներ չեն նկատվել, բնակչությունը համեմատաբար խաղաղ վիճակում է գտնվում»:

Տաթև Առաքելյան