Բավ է պառակտվել
28-08-2014 09:19

Կահիերում Ալժիրի օդանավը բռնկվել է վայրէջք կատարելիս

«Ալժիրի ավիաուղիների» օդանավը բռնկվել է Կահիերի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օդանավը Ալժիրից Եգիպտոս չվերթն էր իրականացնում: Վայրէջքի ժամանակ բռնկվել են դրա անիվները: Օդանավակայանի փրկարար ծառայություններին հաջողվել է արագ հանգցնել կրակը: Միջադեպի արդյունքում ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: