Բավ է պառակտվել
15-11-2016 13:39

Արքայադուստր Դիանայի կաբրիոլետը աճուրդում վաճառվել է 68 հազար դոլարով

Մեծ Բրիտանիայում Silverstone աճուրդի տանը վաճառվել է արքայազն Չարլզի կնոջը՝ արքայադուստր Դիանային պատկանող մեքենան։ Խոսքը 1994–ի արտադրության Audi Cabriolet–ի մասին է։

Աճուրդում այն վաճառվել է 68 հազար դոլարով: Սեփականատիրոջ անունը չի հաղորդվում։

5–մխոցանի կաբրիոլետն ունի L449 TRP օրիգինալ համարանիշ։ Այն Դիանայի անձնական օգտագործմանն էր հանձնվել 1994-ի մարտին։ Մեքենան հիանալի վիճակում է, 34.5 հազար կմ վազքով։