Բավ է պառակտվել
05-05-2015 10:17

Ղրղզստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին արձանագրությունների նախագիծը

Ղրղզստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության մասին արձանագրությունների նախագիծը: Համապատասխան որոշումները ընդունվել են Նախարարների կաբինետի նիստի ժամանակ:  «Մայիսի 8-ին պետությունների ղեկավարները կստորագրեն նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին ընդունված պայմանագրի (ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին) արձանագրությունները», - հայտարարեց Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևը: «Այնուհետև այդ փաստաթղթերը պետք է անցնեն վավերացման գործընթացը, և արդեն դրանից հետո մեր հանրապետությունը պաշտենապես կդառնա ԵԱՏՄ անդամ», - հավելեց նա: Սարիևի խոսքով՝ Ղրղզստանի լիարժեք անդամակցությունը այդ կազմակերպության մեջ արդեն իսկ առաջին օրերից թույլ կտա ապահովել ապրանքի,կապիտալի և ծառայությունների ազատ շրջանատռությունը, ինչպեսնաև կլուծի Ղրղզստանի աշխատանքային միգրանտների խնդիրները: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ մեկ տարվա ընթացքում Ղրղզստանը հսկայական աշխատանք է կատարել ԵԱՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ: «ԵԱՏՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ հիմքը արդեն ստեղծված է՝: Ղրղզստանում արտադրվող ապրանքը կհամապատասխանի ԵԱՏՄ-ի տեխնիկական չափանիշներին և ազատ կարտահանվի», - ասաց երկրի վարչապետը: