Բավ է պառակտվել
30-04-2015 07:53

Վրաստանի նախարարների կաբինետը հրաժարական է տվել

Վրաստանի նախարարների կաբինետի բոլոր նախարարները դարձել են նախարարների պաշտոնակատարներ: Այն բանից հետո, երբ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լիվան Կալիանին լքել է պաշտոնը, ավտոմատ կերպով հրաժարական է տվել ամբողջ կաբինետը: Նա կաբինետի թվով յոթերորդ նախարարն էր, ով հրաժարվել է պաշտոնից: Նախարար Կիպիանին հրաժարական էր տվել սպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությունից հետո: Վրացական Սահմանադրության համաձայն` նախարարների մեկ երրորդի հրաժարականի դեպքում կառավարությունը պետք է վստահության նոր քվե ստանա խորհրդարանում: